կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Երևանի Նորաշեն թաղամասում այրվել է «MAN» մակնիշի չշահագործվող ավտոբուս

Երևանի Նորաշեն թաղամասում այրվել է «MAN» մակնիշի չշահագործվող ավտոբուս

Մայիսի 7-ին, ժամը 16:03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորաշեն թաղամասի թիվ 41 շենքի մոտակայքում այրվում է չշահագործվող ավտոբուս։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է 16։36-ին, մարվել՝ 16։44-ին։ Այրվել է «MAN» մակնիշի չշահագործվող ավտոբուսը։

  • Կիսվել: