շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Երևանի լուսացույցները չեն համապատասխանում մեքենաների հոսքի ծավալներին, առաջարկում ենք երթևեկությունն իրական ժամանակում վերլուծող ինքնակարգավորվող լուսացույցներ. Մանե Թանդիլյան (տեսանյութ)

Երևանի լուսացույցները չեն համապատասխանում մեքենաների հոսքի ծավալներին, առաջարկում ենք երթևեկությունն իրական ժամանակում վերլուծող ինքնակարգավորվող լուսացույցներ. Մանե Թանդիլյան (տեսանյութ)

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ, Երևանի քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը իր ֆեյսբության էջում տեղադրել է տեսանյութ, որտեղ ներկայացնում է Երևանի երթևեկությունn իրական ժամանակում վերլուծող ինքնակարգավորվող լուսացույցների իրենց կուսակցության ծրագիրը:

Մանե Թանդիլյանի խոսքով՝ Երևանում անկանոն և գերծանրաբեռնված երթևեկության գլխավոր պատճառներից մեկը ոչ միայն ավտոմեքենաների մեծ թիվն է, այլև երթևեկության կազմակերպման սխալ կարգավորումները:

 

«Երևանի լուսացույցները չեն համապատասխանում մեքենաների հոսքի այն ծավալներին, որոնք իրականում կան: Այդ է պատճառը, որ շատ դեպքերում պարեկային ծառայությունն է տեղում փորձում շտկել իրավիճակը: Դրա կարիքը չի լինի, եթե Երևանում տեղադրված լինեին ինքնակարգավորվող լուսացույցներ»,- նշել է նա:

 

Ըստ Մանե Թանդիլյանի, «Ապրելու երկիր» կուսակցությունն առաջարկում է Երևանի երթևեկությունն իրական ժամանակում վերլուծող ինքնակարգավորվող լուսացույցներ, որոնք, կախված մեքենաների թվից, սահմանում են անհրաժեշտ ժամանակահատվածը կանաչ-կարմիր լուսային ազդանշանների համար:

«Ինքնակարգավորվող լուսացույցները հիմնված են լինելու արհեստական բանականության վրա, որը վայրկյանների ընթացքում գտնում է հնարավոր ամենաարդյունավետ ճանապարհը երթևեկությունը կարգավորելու ոչ թե մեկ խաչմերուկում, այլ ամբողջ քաղաքում միաժամանակ: Ու այս ամենը՝ 2,5 տարում:

Խելացի Երևան-ապրելու Երևան»,- նշել է նա տեսանյությում:

  • Կիսվել: