կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Երևանի Լենինգրադյան փողոցի շենքերից մեկի վերելակի հորանից դի է դուրս բերվել

Երևանի Լենինգրադյան փողոցի շենքերից մեկի վերելակի հորանից դի է դուրս բերվել

Հոկտեմբերի 23-ին, ժամը 14։34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Լենինգրադյան փողոցի շենքերից մեկի վերելակի հորանում դիակ է հայտնաբերվել, դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Փրկարարները վերելակի հորանից դուրս են բերել Ա․ Վ․-ի դին։

  • Կիսվել: