երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Երևանի կենտրոնում 23-ամյա խմած վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ. կա վիրավոր

Երևանի կենտրոնում 23-ամյա խմած վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ. կա վիրավոր

Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, ոչ սթափ վարորդի կողմից հերթական խոշոր ավտովթարն է տեղի ունեցել Երևանում: Ժամը  01:10-ի սահմաններում Երևանի բնակիչ, 23-ամյա Սամվել Հարությունյանը իր վարած Hyundai Elantra  մակնիշի ավտոմեքենայով Բաղրամյան պողոտա-Իսահակյան փողոցի խաչմերուկում Բաղրամյան պողոտայի թիվ 1 շենքի հարևանությամբ բախվել է Kia մակնիշի, այնունհետև ճանապարհին կայանված  Mercedes  GL մակնիշի, Toyota Camry,  Nissan Teana, Honda G մակնիշի ավտոմեքենաներին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ս. Հարությունյանի ուղևոր, 25-ամյա Վահե Մկրտչյանը, ում ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատի և թիվ 18 փրկարարական ջոկատի փրկարարները, օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօօգնության բժիշկների կողմից նախ տ

եղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Բժիշկները տեղում օգնություն են ցուցաբերել նաև  մի քանի քաղաքացիների, սակայն վերջիններս հրաժարվել են հիվանդանոց մեկնել, պատճառաբանելով, որ իրենց լավ են զգում:

Վթարի վայրում Hyundai-ի վարորդ Ս. Հարությունյանը մի իսկական շոու էր սարքել, փորձելով պարեկներին համոզել, որ վարորդը ինքը չի եղել, բայց պարեկները՝ ինչպես ժողովուրդն  է  ասում, ոտի վրա նրան ապացուցեցին հայտնի խոսքը, թե ում օրն է  40 օր:

 Ա. Հարությունյանը ենթարկվեց  սթափության փորձաքննության,  պարզվեց, որ նա եղել է ոչ սթափ: Օպերատիվորեն ժամանել են նաև  ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: 

  • Կիսվել: