հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Երևանի կենտրոն ՔԿՀ-ի ղեկավարի վերաբերմունքը չի խոսում լավի մասին. Միքայել Սրբազանի փաստաբան

Երևանի կենտրոն ՔԿՀ-ի ղեկավարի վերաբերմունքը չի խոսում լավի մասին. Միքայել Սրբազանի փաստաբան

Միքայել Սրբազանը հետվիրահատական գործընթացի մեջ է, որոշակի դժվարություններ կան, որոնք, հուսով ենք, շուտով կհաղթահարվեն: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Արա Զոհրաբյանը:

«Երևանի կենտրոն ՔԿՀ-ի ղեկավարի վերաբերմունքը չի խոսում լավի մասին, որովհետև ցանկացած հարց փորձում է դժվարացնել, առաջացնում են ոչ բարձր մակարդակի դժվարություններ»,-հայտնել է փաստաբանը:

Նրա խոսքով՝ Սրբազանը, հավանաբար, Նոր տարին հիվանդանոցում կանցկացնի:

«Եթե վիրահատության հետ կապված լրատվամիջոցների ճնշումը չլիներ էլի ձգձգելու էին և փորձելու ուշացնել: Վիրահատությունը որոշակի իմաստով բարդ էր, և, ըստ բժիշկների, ուշացրել էինք», - ասել է Արա Զոհրաբյանը:

  • Կիսվել: