շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Երևանի կենդանաբանական այգին տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատար ունի

Երևանի կենդանաբանական այգին տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատար ունի

Երևանի կենդանաբանական այգին ունի տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատար: Այս մասին տեղեկանում ենք կենդանաբանական այգու ֆեյսբուքյան էջից:

Երևանի քաղաքապետարանում քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանը Երևանի կենդանաբանական այգու կառավարման խորհրդին ներկայացրեց այսուհետ «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Արմեն Հարությունյանին։

Այնուհետև Կենդանաբանական այգում Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի ժ/պ Սիրարփի Հայկազյանը և Երևանի ավագանու անդամ Արման Անտոնյանն այգու աշխատակիցներին ծանոթացրին Արմեն Հարությունյանի հետ։

Վերջինս իր խոսքում նշեց, որ պարտավորեցնող է նման կառույցում աշխատելը և հույս հայտնեց, որ միասնական ու հետևողական աշխատանքի արդյունքում կենդանաբանական այգին միայն կբարգավաճի։

 

  • Կիսվել: