շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Երևանի Ջրաշեն թաղամասում այրվել են թանրատան տանիք և կուտակված վառելափայտ

Երևանի Ջրաշեն թաղամասում այրվել են թանրատան տանիք և կուտակված վառելափայտ

Մարտի 2-ին, ժամը 16:51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ջրաշեն թաղամասի 1-ին փողոցի տներից մեկի մոտակայքում թոնրատուն է այրվում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։25-ին, մարվել՝ 17։45-ին։ Այրվել են թոնրատան տանիքը (մոտ 40 քմ) և ներսում կուտակած վառելափայտ (մոտ 1 խմ)։

  • Կիսվել: