շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Երևանի համար առաջնահերթություն է նոր կանաչապատ տարածքների ստեղծումը․ Ավինյան

Երևանի համար առաջնահերթություն է նոր կանաչապատ տարածքների ստեղծումը․ Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հյուրընկալել է Բնության պահպանության միջազգային միության (ԲՊՄՄ) պատվիրարկությանը, որի կազմում էին Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը, ԲՊՄՄ Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Բորիս Էրգը, ԲՊՄՄ Բրիտանիայի ազգային կոմիտեի նախագահ Քրիստոֆեր Մահոնը: Այս մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանը։

Հանդիպման ւնթացքում կողմերն անդրադարձել են Երևանի քաղաքապետարանի՝ ԲՊՄՄ անդամակցությանն ու համատեղ նախագծերի իրականացմանը: 
Ողջունելով հյուրերին՝ քաղաքապետ Ավինյանը նշել է, որ համայնքի համար առաջնահերթություն է Երևանում կանաչ գոտիների պահպանումն ու կանաչապատ նոր տարածքների ստեղծումը։ Միայն նախորդ տարվա ընթացքում Երևանում կանաչ տարածքներն ընդլայնվել են շուրջ 15 հեկտարով, իսկ այս տարի այդ ցուցանիշը շուրջ 30 հեկտար է: Կանաչ գոտիների ընդլայնմանը զուգահեռ Երևանի քաղաքապետարանը մայրաքաղաքում նախաձեռնել է նաև բնապահպանական մի շարք նախագծեր, որոնցից մեկն էլ Հրազդանի կիրճին բնության հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակ շնորհելն է:  

Կարևորելով միջազգային կառույցների հետ համագործակցությունը՝ Տիգրան Ավինյանն ընդգծել է, որ կանաչապատ տարածքների  հիմնումը և շարունակական ներդրումները հնարավորություն կտան ստեղծել քաղաքային ավելի մաքուր, հարմարավետ և բարենպաստ միջավայր։ 

  • Կիսվել: