երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Երևանի Հաղթանակ թաղամասի բնակիչներն ակցիա են իրականացնում կառավարության դիմաց

Երևանի Հաղթանակ թաղամասի բնակիչներն ակցիա են իրականացնում կառավարության դիմաց

Երևանի Հաղթանակ թաղամասի բնակիչները հայտնվել են տարօրինակ իրավիճակում։ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մաս կազմող  թաղամասը  քաղաքային նշանակության է, բայց հողերը մնացել են գյուղնշանակության։  

Կառավարության շենքի դիմաց հավաքված  բնակիչները մտահոգված են խոսակցություններից, որ տարիներ շարունակ իրենց մշակած տարածքները կարող են դառնալ ուրիշի սեփականություն։ Անհասկանալի պատճառներով անցած տարվա դեկտեմբերից   հրաժարվել են նրանցից գանձել հողի հարկը։

Այժմ եկել են կառավարության անդամների հետ հանդիպելու։ Նույն թաղամասից ունեն  նաև ընտրված պատգամավորներ։

Ակցիայի մասնակիցներից մեկի խոսքով ՝ դեռ մինչև անցած տարի թաղամասում  ապօրինի շինարարություն է իրականացվել։ Մինչև անգամ գումարով այդ շինությունները օրինականացնելու դեպքեր կան։ Մինչդեռ շատերը չեն կարողանում ձևակերպել ծնողներից ստացած ժառանգությունը։

  • Կիսվել: