հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Երևանի և մոտակա մարզերի ՆԳՆ անձնագրային բաժինները կաշխատեն օգոստոսի 24-ին՝ շաբաթ օրը

Երևանի և մոտակա մարզերի ՆԳՆ անձնագրային բաժինները կաշխատեն օգոստոսի 24-ին՝ շաբաթ օրը

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից հայտնում են՝ օգոստոսի 24-ին կաշխատեն անձնագրային հետևյալ բաժինները.
 
Երևանում՝ Շենգավիթի, Արաբկիրի, Նոր Նորքի, Ավանի, Քանաքեռ-Զեյթունի, Մալաթիայի, Էրեբունու, Կենտրոն 1, Աջափնյակի, Դավիթաշենի, Նուբարաշենի,
 
Կոտայքի մարզում՝ Աբովյանի, Եղվարդի,
 
Արմավիրի մարզում՝ Վաղարշապատի, Արմավիրի,
 
Արարատի մարզում՝ Արտաշատի, Մասիսի,
 
Արագածոտնի մարզում՝ Աշտարակի։
 
Երևանում և մոտակա մարզերի անձնագրային բաժիններում ծառայությունները կմատուցվեն կենդանի հերթի ձևաչափով։
 

  • Կիսվել: