ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Երևանի դպրոցների միայն 65%-ն ունեն նկուղներ, դրանցից 47%-ն ունի մաքրման կարիք

Երևանի դպրոցների միայն 65%-ն ունեն նկուղներ, դրանցից 47%-ն ունի մաքրման կարիք

Երևանի դպրոցների 65 տոկոսն ունեն նկուղներ, որոնցից 53 տոկոսը մաքրված է, 47 տոկոսը՝ տարբեր պատճառներով ունեն մաքրման կարիք: Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ հայտնեցին զորահավաքային հարցերի և քաղաքացիական պաշտպանության վարչությունից:

Նշեցին, որ մանրամասն տեղեկատվությունը թղթային ձևով կզեկուցվի քաղաքապետին, որին ի պատասխան քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ասաց.

«Ախր, ինձ պետք չէ թղթային ձևով տալ, ինձ պետք է, որ իմ հանձնարարականը կատարվի, այդ գործընթացը սկսեն: Այսինքն, եթե կան նկուղներ, որտեղ գույք է լցված կամ այլ բաներ է լցված, այդ տեղերը պետք է ընդհանրապես մաքրվեն ու միշտ պատշաճ վիճակում լինեն»,- ընդգծեց Երևանի քաղաքապետը:

  • Կիսվել: