կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
Երևանի չորս վարչական շրջաններում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Երևանի չորս վարչական շրջաններում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը սեպտեմբերի 10-16-ը։

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

◾️ Կենտրոնում՝ սեպտեմբերի 10-11-ը և 15-16-ը,

◾️ Շենգավիթում՝ սեպտեմբերի 10-11-ը և 15-ին,

◾️ Նոր Նորքում՝ սեպտեմբերի 11-ին և 15-16-ը,

◾️ Արաբկիրում՝ սեպտեմբերի 11-ին:

Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

◾️ Կենտրոնում՝ սեպտեմբերի 10-12-ը և 15-ը,

◾️ Նոր Նորքում՝ սեպտեմբերի 15-16-ը,

◾️Արաբկիրում՝ սեպտեմբերի 15-ին,

◾️ Շենգավիթում` չի գերազանցել։

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։

  • Կիսվել: