կիրակի, հուլիս 26
26 / 7 / 2026
Երևանի չորս վարչական շրջաններում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Երևանի չորս վարչական շրջաններում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը օգոստոսի 29-ից սեպտեմբերի 4-ը։

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

◾️Կենտրոն վարչական շրջանում գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում,

◾️Նոր Նորքում՝ օգոստոսի 29-ին, 30-ին, սեպտեմբերի 3-ին և 4-ին,

◾️Շենգավիթում՝ սեպտեմբերի 4-ին,

◾️Արաբկիրում՝ օգոստոսի 29-31-ը և սեպտեմբերի 4-ին։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

◾️Նոր Նորքում՝ սեպտեմբերի 4-ին,

◾️Կենտրոն, Արաբկիր և Շենգավիթ վարչական շրջաններում՝ չի գերազանցել։

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։

  • Կիսվել: