կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Երևանի՝ Չեխովի դպրոցում 14-ամյա աշակերտների միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ նրանցից մեկը ստացել է մարմնական վնասվածք և տեղափոխվել հիվանդանոց

Երևանի՝ Չեխովի դպրոցում 14-ամյա աշակերտների միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ նրանցից մեկը ստացել է մարմնական վնասվածք և տեղափոխվել հիվանդանոց

Փետրվարի 6-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։45-սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիր բաժին  «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ որ Բաղրամյան պողոտայի 16 հասցեում գտնվող Չեխովի անվան թիվ 55 հիմնական դպրոցի տարածքում ծեծկռտուքի արդյունքում սուր կտրող-ծակող գործիքով վնասվածք ստանալու հետևանքով «ԳՈՒՎ» ախտորոշմամբ շտապօգնության թիվ 01 խումբն իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել նշված դպրոցի 8-րդ դասարանի աշակերտ 14-ամյա Մ․Բ․-ն։   

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժնի հերթապահ խումբը՝ անչափահասների գործերով բաժնմունքի պետ Ղազարյանի գլխավորությամբ։

Ոստիկանները պարզել են, որ փետրվարի 5-ին, ժամը 13։00-ին նշված դպրոցում Մ. Բ․-ն վիրավորական արտահայտություններ է հնչեցրել 14-ամյա Ա․ Մ․-ի հասցեին, որին ի պատասխան վերջինս թքել է Մ.Բ․-ի մեջքին:

Հաջորդ օրը՝ փետրվարի 6-ին, ժամը 12։30-ին նշված դպրոցի 2-րդ հարկում աստիճանավանդակների մոտ Ա.Մ․-ն կռվի է բռնվել Մ.Բ․-ի և նրա ընկերոջ Մ․-ի Հ․-ի հետ, որի ժամանակ Մ.Հ․-ն բռունցքով հարվածել է Մ.Բ․-ի գլխին, ով վայր է ընկել և գլխի շրջանում ստացել մարմնական վնասվածք:

 Բժիշկները ոստիկաններին  հայտնել են նաև, որ վայր ընկնելու հետևանքով Մ.Բ․-ն գլխի ձախ գագաթային շրջանում ստացել է «պատռված վերք» մարմնական վնասվածք։

Դեպի փաստով ոստիկանության Արաբկիրի  բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

  • Կիսվել: