Երևանի բազմաբնակարան շենքում բռնկված խոշոր հրդեհի վայր են մեկնել 4 մարտական հաշվարկ
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են.
«Օգոստոսի 18-ին՝ ժամը 10։54-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նար-Դոս փողոցի շենքերից մեկի 10-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր է մեկնել ՆԳ նախարարության փրկարար ծառայության Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և ավտոսանդուղք։
Հրշեջ-փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում հրդեհը մեկուսացվել է ժամը 11։30-ին։
Նախնական տվյալներով՝ մեկ անձ տուժել է։
Հրդեհի կապակցությամբ կտրվի լրացուցիչ տեղեկություն»։


