ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Երևանի Բագրևանդ թաղամասում՝ «Նիկարագուա» ռեստորանի դիմաց, բախվել են Mercedes-ը, Ford-ը, Opel-ն ու ЗИЛ-ը. կա վիրավոր

Երևանի Բագրևանդ թաղամասում՝ «Նիկարագուա» ռեստորանի դիմաց, բախվել են Mercedes-ը, Ford-ը, Opel-ն ու ЗИЛ-ը. կա վիրավոր

Այսօր՝ հունիսի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում Բագրևանդ թաղամասում՝ «Նիկարագուա» ռեստորանային համալիրի դիմաց, բախվել են Mercedes, Ford, Opel և ЗИЛ մակնիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի տեսուչներ Հակոբ Խաչատրյանն ու Ռոման Միրզախանյանը: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, հետաքննիչ Գևորգ Մինասյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է Գ. Մինասյանը, ում հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են Երևանի ՃՈ պահպանբող հատուկ տարածք: Ոստիկանութունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը:

Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:

  • Կիսվել: