ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Երևանի Ավան վարչական շրջանի ղեկավարը նոր տեղակալ ունի․ նշանակում

Երևանի Ավան վարչական շրջանի ղեկավարը նոր տեղակալ ունի․ նշանակում

ՔՊ-ական Ջուլիետա Ազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սիրելի՛ ընկերներ,

Հայտնում եմ,որ ստանձնել եմ Հայաստանի Հանրապետության, Երևան քաղաքի՝ Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալի պաշտոնը, ըստ այդմ.

Ինձ տրված լիազորություններն իրականացնելիս պահպանելու եմ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, օրենքները, ազնվորեն և բարեխղճորեն կատարելու եմ իմ առջև դրված խնդիրները։

Ծառայելու եմ ի նպա՛ստ Ավան վարչական շրջանի բարգավաճմանը և ղեկավարելու եմ ի շահ վարչական շրջանի բնակիչների :

Ի գործ։

Սիրով՝

Ձեր Ջուլիետա»,- գրել է նա։

  • Կիսվել: