շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Երևանի Ավան 7-րդ փողոցի տներից մեկում տեղի է ունեցել կուտակված գազի պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ. տուժածի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր

Երևանի Ավան 7-րդ փողոցի տներից մեկում տեղի է ունեցել կուտակված գազի պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ. տուժածի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր

Նոյեմբերի 25-ին, ժամը 23:40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավան 7-րդ փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել:
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
 
Պարզվել է, որ տանը տեղի է ունեցել կուտակված գազի պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։
 
Հրդեհն ինքնամարվել է։ Մասամբ այրվել և ջերմահարվել են տան խոհանոցի և հյուրասենյակի
գույքը։
 
Քաղաքացի Ա. Զ.-ն (ծնված 1994 թ․) այրվածքներով հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր։
 

  • Կիսվել: