հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող որևէ ուժի չենք սատարելու. «Որդիների կանչ» ՀԿ

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող որևէ ուժի չենք սատարելու. «Որդիների կանչ» ՀԿ

«Որդիների կանչ» հասարակական կազմակերպությունը, որի անդամները 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներն են, չի սատարի Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից որևէ մեկին։ Այս մասին հրավիրված ասուլիսում հայտարարեց ՀԿ անդամ, 44–օրյա պատերազմում զոհված զինծառայող Հակոբ Ռոստոմյանի հայրը՝ Արա Ռոստոմյանը։
 
«Եթե քաղաքապետի ընտրությունները լինի ոչ թե քաղաքի համար, այլ միտքը լինի իշխանափոխությունն ու Արցախ պահելը, այդ ժամանակ մենք կմտածենք այդ ուժին աջակցելու մասին, բայց դա պետք է լինի ընդդիմության մեկ թեկնածու, այլ ոչ թե ամեն մեկն իր հերթին հարց առաջ քաշի։ Այդ դեպքում ավագանու ընտրությունները կարող են դառնալ լուրջ գործընթացի սկիզբ, այլ ոչ թե հերթական քաղաքական շոու»,- ասաց Ռոստոմյանը։
 
Նա նշեց, որ ծնողները չեն պաշտպանի որևէ թեկնածուի, որն առաջ կտանի միայն վերելակներ փոխելու, նոր ավտոբուսներ ներդնելու կամ ճանապարհներ կառուցելու հարցերը: Նրա խոսքով, անհրաժեշտ են քաղաքական փոփոխություններ, որոնք կբերեն իշխանափոխության և միտված կլինեն Արցախը հայկական պահելուն։
 

  • Կիսվել: