հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Երևանի ավագանու անդամ Գրիգոր Երիցյանը՝ կենդանաբանական այգիները փակելու մասին

Երևանի ավագանու անդամ Գրիգոր Երիցյանը՝ կենդանաբանական այգիները փակելու մասին

Երևանի ավագանու անդամ Գրիգոր Երիցյանը օերերս ֆեյսբուքյան գրառմամբ նշել , որ երբևէ չի եղել որևէ քաղաքի, այդ թվում` Երևանի կենդանաբանական այգում, 1 դրամով չի հարստացրել կենդանիներին շահագործող ու փակի տակ պահող հաստատություններին։ Նա գրել է․

«Երբևէ չեմ եղել որևէ քաղաքի, այդ թվում` Երևանի կենդանաբանական այգում, 1 դրամով չեմ հարստացրել կենդանիներին շահագործող ու փակի տակ պահող հաստատություններին։

Իմ անձնական կարծիքով, կենդանաբանական այգիները պետք է փակվեն․ մարդիկ իրավունք չունեն կենդանիներին հանել իրենց կենսամիջավայրից, կտրել ընտանիքներից ու պահել անազատության մեջ՝ փող աշխատելու ու զվարճանքի նպատակով։

Այս մի քանի օրերի քննարկումներում, ինձ պակասում է Երևանի կենդանաբանական այգին փակելու շուրջ դիսկուրսը։ Եթե լինի նման հանրային պահանջ և աջակցություն, պատրաստ եմ փնտրել համակիրներ և քաղաքական աջակցություն՝ այս հարցով հանրային լսումներ կազմակերպելու և համապատասխան նախաձեռնությամբ հանդես գալու համար։»

  • Կիսվել: