երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Երեւանի 16-րդ թաղամասի շենքերից մեկում հրդեհվել են գազի հաշվիչները

Երեւանի 16-րդ թաղամասի շենքերից մեկում հրդեհվել են գազի հաշվիչները

Երեւանի 16-րդ թաղամասի շենքերից մեկում հրդեհվել են գազի հաշվիչները։ Այս մասին հայտնում է ԱԻՆ լրատվական ծառայությունը։

Մայիսի 18-ին, ժամը 23:16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի 16-րդ թաղամասի թիվ 28 շենքի 15-րդ հարկում այրվում է գազի վահանակ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։36-ին, մարվել՝ 23։41-ին։ Այրվել են գազի հաշվիչներ (8 հատ), կենցաղային իրեր (0.5 խմ), ջերմահարվել են մետաղապլաստե 2 դուռ և 2 պատուհան։

  • Կիսվել: