Երևան ժամանող 3 չվերթ հարկադիր վայրէջք է կատարել Թբիլիսիում. հայտնի է պատճառը
Մի քանի չվերթի ինքնաթիռներ՝ Լառնակայից, Դուբայից, Աբու Դաբիից և Եկատերինբուրգից չեն կարողանում վայրէջք կատարել Երևանում․ պատճառն անբարենպաստ եղանակային պայմաններն են՝ խիտ մառախուղը։ Այս մասին հայտնեցին «Զվարթնոց» օդանավակայանից։
Նշենք, որ 3 չվերթի իննքնաթիռ վայրէջք է կատարել Թբիլիսիի օդանավակայանում։


