հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Երևան–Սևան մայրուղու անտառածածկ հատվածներում նախատեսված աղբահավաքը հետաձգվում է. ՇՄՆ

Երևան–Սևան մայրուղու անտառածածկ հատվածներում նախատեսված աղբահավաքը հետաձգվում է. ՇՄՆ

ՇՄՆ-ից տեղեկացնում են, որ եղանակային պայմանների կտրուկ վատթարացմամբ պայմանավորված՝ Երևան–Սևան մայրուղու անտառածածկ հատվածներում մայիսի 16-ին նախատեսված աղբահավաքը հետաձգվում է։
 
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի ստացված տեղեկություններով՝ մասնավորապես Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում սպասվում են օդի ջերմաստիճանի նվազում, մառախուղ, առատ տեղումներ՝ անձրևի, իսկ առանձին հատվածներում՝ նաև թաց ձյան տեսքով, որոնց պատճառով հնարավոր չի լինի անտառմաքրումն իրականացնել։
 
Նախարարությունը շնորհակալություն է հայտնում միջոցառման կազմակերպչական աշխատանքներին մասնակցության և աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն հայտնած նախարարություններին, տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաև բոլոր իրավաբանական և ֆիզիկական անձանց, կամավորներին՝ ցուցաբերած պատասխանատու և համագործակցային վերաբերմունքի համար և հայտնում, որ միջոցառման անցկացման նոր ժամկետի վերաբերյալ լրացուցիչ կտեղեկացնեն։
 

  • Կիսվել: