ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ավտովթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին. կա մեկ զոհ և վիրավորները. ՔԿ-ն տեսանյութ է հրապարակել

Ավտովթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին. կա մեկ զոհ և վիրավորները. ՔԿ-ն տեսանյութ է հրապարակել

2021թ. հուլիսի 10-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, Երևան-Սևան ավտոճանապարհի 15-րդ կիլոմետր հատվածում միմյանց են բախվել «Տոյոտա Կոռոլա»  և «Հոնդա Էլիսոն» մակնիշի ավտոմեքենաները, որի արդյունքում «Հոնդա Էլիսոն» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը տեղում ստացած մարմնական վնասվածքներից մահացել է, իսկ հիշյալ ավտոմեքենաների վարորդները և երկու ուղևորները՝ մարմնական վնասվածքներով,  տեղափոխվել են բժշկական կենտրոն:  Այս մասին տեղեկացնում է ՔԿ-ն:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով:

Կատարվել  է դեպքի վայրի զննություն, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

 

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ ավտոպատահարի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

  • Կիսվել: