չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Երևան քաղաքը վերջապես կունենա թարմացված գլխավոր հատակագիծ. Ավինյան (տեսանյութ)

Երևան քաղաքը վերջապես կունենա թարմացված գլխավոր հատակագիծ. Ավինյան (տեսանյութ)

Երևան քաղաքը վերջապես կունենա թարմացված գլխավոր հատակագիծ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

՛՛Քաղաքաշինական ծրագրերի խթանումից, կարգավորված կառուցապատումից, ինչպես նաև ճանապարհային ու տրանսպորտային ցանց ունենալուց բացի, գլխավոր հատակագիծը երևանցիների համար բարենապաստ քաղաքային պայմաններ ստեղծելուն է ուղղված:

Քաղաքի ու երևանցիների համար ռազմավարական նշանակություն ունեցող կարևորագույն այս փաստաթուղթն այսօր հնացած է և չի համապատասխանում ժամանակակից պահանջներին:

Ավելին՝ տարիներ շարունակ իրականացված անկանոն կառուցապատման հետևանքով առաջացել են տարատեսակ շեղումներ:

Ուղղակիորեն բարդությունից վախենալով և այս բեռը չվերցնելով մենք ավելի ու ավելի կխորացնենք Երևանում արդեն իսկ առկա խնդիրները:

Գործընկեր կառույցների աջակցությամբ կհավաքագրվեն ու կհամադրվեն քաղաքում առկա անհրաժեշտ բոլոր տվյալները, որոնք էլ կդառնան հիմք` նախագիծը կյանքի կոչելու համար: Այն կլինի քաղաքի անընդհատ զարգացումն արտահայտող թվայնացված մի փաստաթուղթ, որն ապահովելու է Երևանի դինամիկ ու համաչափ զարգացումը:

Մանրամասները՝ տեսանյութում՛՛,-նշել է նա՝ հրապարակելով տեսանյութ:

  • Կիսվել: