շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Պարույր Սևակ գյուղի մոտ տեղի ունեցած վթարից տուժածներին տեղափոխել են հիվանդանոց

Պարույր Սևակ գյուղի մոտ տեղի ունեցած վթարից տուժածներին տեղափոխել են հիվանդանոց

Օգոստոսի 13-ին, ժամը 13:06-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Պարույր Սևակ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
 
Պարզվել է,որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 86-րդ կմ-ին բախվել են Toyota (վարորդ` Տ․ Շ․, ծնված 1999 թ․) և Nissan (վարորդ՝ Լ․ Բ․, ծնված 1993 թ․) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով Toyota մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ճամփեզրի բետոնե ջրատարի մեջ:
 
May be an image of car and road
 
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենաների վարորդներին և Toyota մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ Տ․ Շ․-ին ( ծնված 2003 թ․) ավտոմեքենաներից դուրս են բերել տեղի ուժերով․ վերջիններս հոսպիտալացվել են Արարատի ԲԿ:
 
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և մոտեցրել ավտոքարշակին:

  • Կիսվել: