կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Երևան-Մեղրի ավտոճանապարհին «Mercedes-Benz»-ը բախվել է բլուրին․ կան տուժածներ

Երևան-Մեղրի ավտոճանապարհին «Mercedes-Benz»-ը բախվել է բլուրին․ կան տուժածներ

Նոյեմբերի 14-ին, ժամը 13:18-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մալիշկա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 126-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ․ Պ․, ծնված 1989 թ․) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրյա բլուրին։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղևորներ Ս․ (ծնված 1992 թ․), Լ․ (ծնված 2013 թ․) Պ․-երը և Ա․ Ղ․-ն (ծնված 1989 թ․) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ։

  • Կիսվել: