երեքշաբթի, օգոստոս 4
4 / 8 / 2026
 Երևան-Իջևան ճանապարհին «Renault»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել հողաթմբին. կան վիրավորներ

Երևան-Իջևան ճանապարհին «Renault»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել հողաթմբին. կան վիրավորներ

Մայիսի 3-ին, ժամը 13:32-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Հաղարծին ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ  դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Իջևան ավտոճանապարհի 106-րդ կմ-ին «Renault» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Է․ Մ․, ծնված 2000 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևոր Ն․ Ջ․-ն (ծնված 1999 թ.) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը և սահմանազատել տարածքը:

  • Կիսվել: