շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Երևան-Գյումրի ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, կախվել ձորակում

Երևան-Գյումրի ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, կախվել ձորակում

Հոկտեմբերի 4-ին ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 03:30-ի սահմաններում Mitsubishi մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ավտոճանապարհի Բազմաբերդ գյուղի վերջնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել ձորակում և թեքվել, ինչի հետևանքով առաջացել է շրջվելու վտանգ:

 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Հրշեջ-փրկարարներն ու պարեկները ավտոմեքենան համատեղ ուժերով տեղափոխել են ճանապարհի երթևեկելի հատված:

  • Կիսվել: