երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Երևան-Գյումրի ավտոճանապարհին վթարի ենթարկված ուղևորները հետ էին վերադառնում Արևմտյան Հայաստանից․ նոր մանրամասներ

Երևան-Գյումրի ավտոճանապարհին վթարի ենթարկված ուղևորները հետ էին վերադառնում Արևմտյան Հայաստանից․ նոր մանրամասներ

Երևան–Գյումրի ավտոճանապարհին այս գիշեր տեղի ունեցած ողբերգական վթարի մասնակիցները վերադառնում էին Արևմտյան Հայաստանից։ 

Արևմտյան Հայաստանից վերադարձող ուղևորները եղել են թե՛ Երևանից, թե՛ Գյումրիից, գյումրեցիները Գյումրիում կանգառ են ունեցել և իջել են տրանսպորտից։ Մյուսները շարունակել են ճանապարհը։

Համշեն տուրից հաստատել են, որ իրենց տուրիստական խումբն է եղել։ Այլ մանրամասներ այս պահին չի հաղորդվում։

Հիշեցնենք, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, այս գիշեր ժամը 00։27-ի սահմանում տեղի է ունեցել ողբերգական ավտովթար։

Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 90-րդ կմ-ին բախվել են «Volkswagen» մակնիշի ուղևորափոխադրող միկրոավտոբուսը և «ZIL» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Հ․ Պ․, ծնված 1990 թ.):

Վթարի հետևանքով զոհվել է 11 քաղաքացի, վիրավորվել՝ 6-ը։

  • Կիսվել: