շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
«Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

«Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

«Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։ Այդ մասին տեղեկանում ենք «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի Ֆեյսբուքի էջից։

«Սիրելի երևանցիներ

Տեղեկացնում եմ ձեզ, որ այսօր դիմում եմ ներկայացրել ինձ աշխատանքից ազատելու։

Առաջին հերթին ուզում եմ խորին շնորհակալությունս հայտնել քաղաքապետին` ինձ վստահելու այս պատասխանատու և ծանր աշխատանքը։ Ինչպես նաև շնորհակալություն եմ հայտնում քաղաքապետարանի ողջ անձնակազմին համագործակցության և բեղմնավոր աշխատանքի համար։ Եվ իհարկե ձեզ, սիրելի երևանցիներ, ամենօրյա ռեժիմով ինձ օգնելու համար։

Այս մեկ շատ դժվար տարվա ընթացքում փորձել եմ անել ամեն ինչ, որպեսզի երևանցիների կյանքը դառնա ավելի հարմարավետ և բարեկեցիկ։

Շնորհավորում եմ նոր տնօրենին պաշտոնին նշանակվելու կապակցությամբ, մաղթում եմ միայն նոր հաջողություններ և արդյունավետ ու կառուցողական աշխատանք։

Հավելեմ, որ մնալու եմ իմ Հայրենիքում և շարունակելու եմ իմ գործունեությունը մասնավոր դաշտում ի շահ իմ հայրենակիցների։

Միշտ պատրաստ եմ լինել իմ քաղաքի և իմ Հայրենիքի կողքին։

Սիրով՝ ձեր Հովհաննես Մանուկյան»,- նշված է գրառման մեջ։

  • Կիսվել: