չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Երևան-Աշտարակ ճանապարհին՝ ՊՆ նախկին շենքի դիմաց, Nissan-ը գլխիվայր շրջվել է

Երևան-Աշտարակ ճանապարհին՝ ՊՆ նախկին շենքի դիմաց, Nissan-ը գլխիվայր շրջվել է

Երեկ՝ հուլիսի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում 34-ամյա Լևոն Գևորգյանը իր վարած Nissan մակնիշի ավտոմեքենայով  Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Աշտարակի խճուղում՝ Պաշտպանության նախարարության նախկին վարչական շենքի դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան: Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը ՝ 1 մարտական հաշվարկով:  

Օպերատիվորեն ժամանել են նաև  ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ավագ տեսուչներ Արման Մկրտչյանն ու Ռուդիկ Գրիգորյանը: Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ  Ավետիք Ավետիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: 

  • Կիսվել: