շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
«Երեքնուկ» կամրջի վրա Օpel-ը բախվել է Nissan X-Trail․ Opel-ի վարորդը մահացել է

«Երեքնուկ» կամրջի վրա Օpel-ը բախվել է Nissan X-Trail․ Opel-ի վարորդը մահացել է

Այսօր, ժամը 12:30-ի սահմաններում Օpel մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ում ինքնազգացողությունը ավտոմեքենան վարելիս վատացել է, ըստ նախնական տեղեկությունների, ժողովրդին հայտնի «Երեքնուկ» կամրջի վրա բախվել է Nissan X-Trail մակնիշի ավտոմեքենային, մի քանի մետր առաջ ընթացել  և կանգնել:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ Օpel-ի վարորդին անհրաժեշտ օգնություն է ցուցաբերվել:Ավելի ուշ հիվանդանոցից, ուր հոսպիտալացվել էր վարորդը, ահազանգ է ստացվել, որ Օpel-ի վարորդը  հիվանդանոցում մահացել է:

Դեպքի վայրից Nissan X-Trail –ի վարորդը նույնպես բժիշկների  կողմից տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Աստղիկ» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են Opel-ի մահացած վարորդի  և  Nissan X-Trail –ի վարորդի ինքնությունը:

  • Կիսվել: