հինգշաբթի, հուլիս 30
30 / 7 / 2026
Երեկոյան ժամերին՝ կարճատև անձրև ու ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի

Երեկոյան ժամերին՝ կարճատև անձրև ու ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի

Օգոստոսի 5-ի ցերեկը, 6-7-ին կեսօրից հետո, 8-ին գիշերը և կեսօրից հետո հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Օգոստոսի 9-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ: Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևանում՝ օգոստոսի 5-ի ցերեկը, 8-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։Օգոստոսի 6-ի և 7-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Սպասվում է նաև քամու ուժգնացում՝ ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին 14-18մ/վ արագությամբ։

  • Կիսվել: