շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Երեխաների աջակցության կենտրոնում դանակահարության գործով 19-ամյա երիտասարդը ինքնախոստովանական ցուցմունք է տվել (տեսանյութ)

Երեխաների աջակցության կենտրոնում դանակահարության գործով 19-ամյա երիտասարդը ինքնախոստովանական ցուցմունք է տվել (տեսանյութ)

Մայիսի 1-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ սպասարկվող վարչական շրջանի տարածքի երեխաների աջակցության կենտրոնում պատանիների միջև ծեծկռտուք է եղել, կան տուժածներ։

Ապա հիվանդանոցից հայտնել են, որ «աջ ազդրի, ձախ բազկի, կրծքավանդակի հետին հատվածի կտրած-ծակած վերք, արտաքին արնահոսություն» ախտորոշմամբ նշված կենտրոնից բուժօգնության է տեղափոխվել 17-ամյա պատանի: Ըստ բժշկի` նա ի վիճակի չէր հաղորդում տալու:

Քանաքեռ-Զեյթունի ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վիճաբանության ժամանակ պատանուն դանակահարել է 19-ամյա մի երիտասարդ, որը բացատրական աշխատանքի շնորհիվ ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:

Դեպքի հաջորդ օրը՝ մայիսի 2-ին, ժամը 14.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում կրկին մարմնական վնասվածքով բուժօգնության տեղափոխված պատանու վերաբերյալ հաղորդում է ստացվել։ Տուժածի մոտ ախտորոշվել էր գանգուղեղային տրավմա։ Պարզվել է, որ նա վնասվածքը ստացել է նույն վիճաբանության ժամանակ. ոստիկանություն ներկայացած երիտասարդն էր ոտքերով խփել ու մարմնական վնասվածք պատճառել։

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Հանցագործության գործիք դանակն առգրավվել է:

Նախապատրաստվում են նյութեր:

  • Կիսվել: