երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Երեխան ստացել է խաղալիք ատրճանակից հարված․ այտային շրջանի փափուկ հյուսվածքներում մետաղական գնդիկ է մնացել

Երեխան ստացել է խաղալիք ատրճանակից հարված․ այտային շրջանի փափուկ հյուսվածքներում մետաղական գնդիկ է մնացել

«Մուրացան» համալսարանական հիվանդանոց էր դիմել 14-ամյա երեխա՝ գանգատվելով աջ այտային շրջանում ցավերից, այտուցից. այնուհետև պարզվել է, որ օրեր առաջ երեխան ընկերների հետ խաղալու ժամանակ ստացել է խաղալիք ատրճանակից հարված: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Կատարված ռենգեն հետազոտությամբ հայտնաբերվել է աջ այտային շրջանի փափուկ հյուսվածքներում մետաղական գնդիկի առկայություն:

Վիրահատական միջամտությամբ այն հեռացվել է:

Համալսարանական մասնագետները ծնողներին խորհուրդ են տալիս լինել առավել ուշադիր, երեխաներին թույլ չտալ խաղալ նմանատիպ խաղալիքներով, քանի որ նման խաղալիքները կարող են առաջացնել կարևոր օրգանների լուրջ վնասվածքներ, որոնք անդառնալի հետևանքների կարող են հանգեցնել:

  • Կիսվել: