երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Երեխան պատերազմից եկել է այդ վիճակով, կարգը փոխել են, պատճառն ի՛նչ է, ոչ ոք չի ասում․ քաղաքացին՝ Նիկոլ Փաշինյանին․ Տեսանյութ

Երեխան պատերազմից եկել է այդ վիճակով, կարգը փոխել են, պատճառն ի՛նչ է, ոչ ոք չի ասում․ քաղաքացին՝ Նիկոլ Փաշինյանին․ Տեսանյութ

ՀՀ վարչապետի Արարատի մարզ կատարած այցելության ժամանակ մի քաղաքացի Նիկոլ Փաշինյանին ասել է, որ իր տղան պատերազմից հետո հաշմանդամություն ունի, բայց հաշմանդամության կարգերի տրամադրման հետ կապված շատ խնդիրների են բախվում:

«Երեխան պատերազմից եկել է այդ վիճակով, կարգը փոխել են: Պատճառն ի՛նչ է, ոչ ոք չի ասում»,- ասաց քաղաքացին:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ խնդիրը վերաբերում է հաշմանդամության գնահատման համակարգին, որի տրամաբանությունն այժմ համապատասխանեցվում է միջազգային չափորոշիչների:

«Միջազգային ստանդարտն ի՞նչ է ասում, ասում է՝ ոչ թե գնահատի՛ր՝ ոտք ունի՞, թե՞ չունի, այլ գնահատի՛ր՝ քայլել կարո՞ղ է, թե՞ չէ: Որովհետև մարդ կա, որ երկու ոտքն էլ տեղում է, բայց չի կարողանում քայլել»,- ասաց Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

  • Կիսվել: