ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Երեկ իրականցվել է ռեկորդային թվով ՊՇՌ հետազոտություններ․ Արսեն Թորոսյան

Երեկ իրականցվել է ռեկորդային թվով ՊՇՌ հետազոտություններ․ Արսեն Թորոսյան

Նկարում Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնի Վանաձորի մասնաճյուղն է, որտեղ արդեն 2 օր է իրականացվում են Կորոնավիրուսի ախտորոշման ՊՇՌ հետազոտություններ։ Մասնաճյուղն ունի կենսաանվտանգության պահանջվող մակարդակ և ապահովված է սարքավորումներով ու կադրային ներուժով, ֆեյսբուքում գրում է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ 

«Այն այս պահին սպասարկում է Լոռու և Շիրակի մարզերին։

Կորոնավիրուսի ախտորոշման երկրի լաբորատոր կարողությունները զարգացնելու ծրագրի արդյունքում երեկ իրականցվել է ռեկորդային թվով ՊՇՌ հետազոտություններ՝ թվով 680 նմուշի»,- գրել է նախարարը և հրապարակել լուսակարը։

  • Կիսվել: