«Էրեբունի պլազա»-ի շրջակայքում կրակոցներ են հնչել
«Էրեբունի պլազա»-ի շրջակայքում կրակոցներ են հնչել։
Այս պահին դեպքի վայրում աշխատում են ոստիկանության աշխատակիցները։
Ոստիկանության լրատվության ծառայությունից հայտնեցին, որ ահազանգը ստացվել է ժամը 14:38-ին։
Ըստ ականատեսների կրակողը եղել է տղամարդ, ով տարօրինակ վարքագիծ է դրսևորել։ Նա ինչ որ բաներ է վանկարկել։ Դեպքի մանրամասների մասին Ոստիկանությունից դեռևս չի հաջողվում ստանալ տեղեկատվություն։
Նշենք, որ «Էրեբունի պլազայում» տեղակայված է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը։