Էրեբունի-Երևանի միջոցառումների վրա այս տարի ծախսվելու է 150 մլն դրամ. քաղաքապետ
Էրեբունի-Երևանի 2801-ամյակի առթիվ քաղաքային բյուջեից նախատեսվում է 150 մլն ՀՀ դրամ ծախսել: Այս մասին Երևանի ավագանու նիստում հայտնեց քաղաքապետ Հայկ Մարությանը:
Նշենք, որ նախորդ տարի «Էրեբունի-Երևանի» տոնական միջոցառումների համար ծախսվել էր մոտ 250 մլն դրամ:
Ըստ քաղաքապետի` այս տարի միջոցառումները չեն կենտրոնացվելու միայն մայրաքաղաքի որոշ հատվածներում. «Որոշում է կայացվել, որ բոլոր վարչական շրջաններն ունենալու են հավասարապես նույն միջոցառումը»: