«Էրեբունի-Երևան 2807» տոնի համար ծախսվել է 754 մլն դրամ. Սա 2024–ի համեմատ ավել է 152 մլն–ով
«Էրեբունի-Երևան 2807» տոնակատարության շրջանակներում նախատեսված միջոցառումների կազմակերպման և իրականացման համար Երևան քաղաքի 2025 թվականի բյուջեից հատկացվել է 754.690.895 ՀՀ դրամ, ինչը շուրջ 152 մլն ՀՀ դրամով ավելին է, քան նախորդ տարվա հատկացումը։ Այս մասին NEWS.am–ի հարցմանն ի պատասխան հայտնել են Երևանի քաղաքապետարանից։
Սաը, ըստ քաղաքապետարանի, պայմանավորված է նախատեսված միջոցառումների բովանդակային և տեխնիկական առավել մեծ ծավալներով։


