«Էրեբունի» Բ/Կ-ի բուժանձնակազմի «առօրյա» հրաշքները
InfoPort.am-ին նամակ է եկել քաղաքացի Գոհար Հովնիկյանից, ով իր երախտիքի խոսքերն է հայտնում «Էրեբունի» Բ/Կ-ի ծննդատան մանկական ինտենսիվ թերապիայի բաժանմունքի հմուտ և հոգատար անձնակազմին, ում պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ Գոհարը ժամանակից շուտ լույս աշխարհ բերեց իր երրորդ տղային 880 գրամ քաշով ու այսօր բալիկը արագ տեմպերով կազդուրվում է։
Գոհարը իր նամակում մասնավորապես նշում է․ «Մեկ ամսից ավել է, ինչ գտնվում եմ «Էրեբունի» Բ/Կ-ի ծննդատանը` իմ փոքրիկի կողքին, ում ծնունդը գինեկոլոգ Դավիթ Աբովյանի, մանկական ինտենսիվ թերապիայի բաժանմունքի բժշկուհի Լուսինե Չատրջյանի, բաժանմունքի վարիչ, պրոֆեսոր Պավել Մազմանյանի և բուժքույրերի մի ամբողջ թիմի պրոֆեսիոնալիզմի և հոգատարության արգասիքն էր։
Այս մեկ ամսվա ընթացքում ես ամեն օր զգում եմ նրանց հոգատարությունը ու նվիրվածությունը, ականատես եմ լինում նրանց կողմից արդեն առօրեական դարձած հրաշքներին։ Այդ գերլարված և գերպատասխանատու աշխատանքի ընթացքում նրանք հաճախ մոռանում են նույնիսկ սնվել, բայց հոգնածությունը երբեք չի արտացոլվում նրանց տրամադրությունում։ Հակառակը նրանք փորձում են նաև հոգեբանական օգնություն ցուցաբերել մայրերին՝ սովորեցնում նրանց հավատալ սեփական ուժերին, իրենց փոքրիկների տոկունությանը։ Եվ այս ամենը արվում է անշահախնդիր, մարդկային լավագույն մղումներից ելնելով։
Հաճախ զարմանում եմ ինչպես կարելի է սթրեսի չենթարկվել նման ծանր աշխատանքի մեջ և դեռ մի բան էլ օգնել ծննդկաններին դիմակայել իրենց բաժին ընկած փորձություններին»....


