երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Երբ զբոսաշրջիկը հաճախակի պարեկային մեքենա է տեսնում, դա իր մոտ «կոմֆորտի» զգացողություն է ստեղծում. Փաշինյան

Երբ զբոսաշրջիկը հաճախակի պարեկային մեքենա է տեսնում, դա իր մոտ «կոմֆորտի» զգացողություն է ստեղծում. Փաշինյան

Զբոսաշրջությունը հանգեցնում է անկանխիկ շրջանառության, և ամեն ինչ արվում է, որ գյուղերում ևս բանկային քարտերով վճարելու հնարավորություն լինի: Այս մասին այսօր՝ օգոստոսի 3-ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, այստեղ կարևոր հանգամանք է նաև պարեկային ոստիկանության և փրկարար ծառայության աշխատանքը: Ըստ Փաշինյանի՝ երբ զբոսաշրջիկը հաճախակի պարեկային ծառայողների մեքենաներ է տեսնում, նրա մոտ վստահություն է առաջանում և «կոմֆորտի» զգացողություն է ստեղծում:

Թեմային անդրադարձավ նաև ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ տեղեկացնելով, որ զբոսաշրջության ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ միջնաժամկետ ծախսային ծրագրերով առաջիկա 3 տարիներին ահռելի գումարներ են նախատեսված:

«Կարծեմ՝ մոտավորապես 10 միլիարդի գումար է ամեն տարի նախատեսված»,- ասաց նախարար Հովհաննիսյանը:

Այս համատեքստում անդրադառնալով պատմամշակութային հուշարձանների պահպանմանը և վերականգնմանը՝ Փաշինյանը նկատեց. «Այստեղ էլ մենք լուրջ պրոբլեմներ ունենք այն առումով, որ անտառների թավուտներում թաքնված 100-ավոր հուշարձաններ ունենք, որոնք զբոսաշրջային ահռելի պոտենցիալ ունեն: Բայց, իհարկե, մենք ամեն ինչ չենք կարող միանգամից լուծել, բայց պետք է հետևողականորեն, շարունակական աշխատենք այդ ուղղությամբ: Ակնհայտ է, որ Հայաստանը զբոսաշրջության համար շատ գրավիչ երկիր է»:

  • Կիսվել: