ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Երբ կադրերի զարգացման վրա ջանք չես ծախսել, ի՞նչ կա ամաչելու. Խաժակյանն անդրադարձել է Փաշինյանի հայտարարությանը

Երբ կադրերի զարգացման վրա ջանք չես ծախսել, ի՞նչ կա ամաչելու. Խաժակյանն անդրադարձել է Փաշինյանի հայտարարությանը

Աշխատավարձերի բարձրացումը լավ է, բայց դա ռեֆորմ դժվար է համարել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը՝ անդրադառնալով այսօր ԱԺ–ում պետական աշխատողների կողմից 26.500 դրամները ստանալու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։

Խաժակյանը գրել է. «Խոսելով իրավապահ համակարգի այն աշխատակիցների մասին, ովքեր շահառու չհանդիսանալով դիմել են 9-րդ միջոցառմանը և համակարգի թերության պատճռով ստացել են այդ գումարները, վարչապետն ասաց, որ նա «ամաչում է» այդ մարդկանց համար:

Ես կարծում եմ, որ իրենց համար կարող էր «ամաչել» այն պաշտոնյան ով իր պաշտոնավարման երկու տարիների ընթացքում այդ համակարգում ռեֆորմ է իրականացրել և փոխել ոստիկանական համակարգի ընկալումն ու բնութագիրը: Բայց, երբ կադրերի զարգացման վրա ջանք չես ծախսել, ի՞նչ կա ամաչելու... թերևս իսկապես կարելի է ամաչել երկու տարվա անգործության համար: Աշխատավարձերի բարձրացումը լավ է, բայց դա ռեֆորմ դժվար է համարել:

 

  • Կիսվել: