կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Երաշխավորվել է նախադպրոցական հաստատությունների մանկավարժական աշխատողներին վերապատրաստող 7 կազմակերպություն

Երաշխավորվել է նախադպրոցական հաստատությունների մանկավարժական աշխատողներին վերապատրաստող 7 կազմակերպություն

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների վերապատրաստումներ իրականացնելու նպատակով երաշխավորվել է 7 կազմակերպություն: Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։

Այդ կազմակերպություններն են՝

  • «Էդիթպրինտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն,
  • «Ինտերակտիվ կրթության զարգացում» հիմնադրամ,
  • «Հույս և ապագա» հասարակական կազմակերպություն,
  • «Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամ,
  • «Վարդանանքկրթահամալիր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն,
  • «Քայլ առ քայլ»բարեգործական կազմակերպություն,
  • «Թիչինգ ըքադեմի» կազմակերպություն:

Նույն հրամանով հաստատվել են նաև նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողներին վերապատրաստող վերոնշյալ կազմակերպությունների ներկայացրած մոդուլները:

  • Կիսվել: