չորեքշաբթի, հուլիս 29
29 / 7 / 2026
Երանոսի երկրաշարժից հետո ճգնաժամային կենտրոնը ստացել է շուրջ 120 զանգ կապված հետցնցումների և վնասների հետ. ՆԳՆ

Երանոսի երկրաշարժից հետո ճգնաժամային կենտրոնը ստացել է շուրջ 120 զանգ կապված հետցնցումների և վնասների հետ. ՆԳՆ

Օգոստոսի 12–ի երկրաշարժից հետո Մարտունու համայնքապետի գլխավորությամբ ստեղծվել է հանձնաժողով, ասուլիսին ասաց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։

«Ուսումնասիրությունների արդյունքում արձանագրություն է կազմվել 82 շենք–շինությունների վերաբերյալ, 4 անասնագոմի պատերից պոկվել են քարեր, 22 շենք–շինությունների, այդ թվում Երանոսի միջնակարգ դպրոցի, մանկապարտեզի անասնագոմերի պատերին առկա են եղել ճաքեր, Ծակքար բնակավայրում վնասվել են միջնակարգ դպրոցի, Սուրբ Աստվածածին եկեղեցու և մշակույթի տան պատերը։ Ուսումնասիրությունները շարունակվում են»,-նշեց նա։

  • Կիսվել: