«Եռաբլուրում» մեկնարկեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ստորագրահավաքը
«Ազատագրական շարժում»-ն այսօր՝ փետրվարի 25-ին՝ Զորավար Անդրանիկի ծննդյան օրը, «Եռաբլուր» պանթեոնում հայտարարեց, որ մեկնարկում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ստորագրահավաքը:
Շարժման ներկայացուցիչ Նաիրի Հոխիկյանն ասաց, ստորագրահավաքն իրականացվելու է ոչ միայն Երևանում, այլև Հայաստանի բոլոր մարզերում, Արցախում։ Նրա խոսքով, ստորագրահավաքն իրականացվելու է ինչպես թղթային տարբերակով, այնպես էլ առցանց, որն ավելի շատ Սփյուռքի հայրենակիցների համար է: