ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ԵՊՀ-ում տեղի ունեցած հրդեհից տուժածները վարչական աշխատակիցներ են

ԵՊՀ-ում տեղի ունեցած հրդեհից տուժածները վարչական աշխատակիցներ են

Երևանի պետական համալսարանում տեղի ունեցած հրդեհի հետևանքով տուժածները վարչական աշխատակիցներ են:  Այս մասին տեղեկացրեց ԵՊՀ-ի մամուլի խոսնակ Քնար Միսակյանը:

Հավելենք, որ ArmLur.am-ի  տեղեկությունների համաձայն՝ վաղ առավոտյան նկուղային հարկի պահեստում, երբ աշխատակիցները գնացել են հանդերձանքը փոխելու՝ աշխատանքի անցնելու նպատակով, հանկարծակի հոսանքի տատանում է եղել, ինչի պատճառով նկուղում հրդեհ է բռնկվել։

Ըստ նախնական տեղեկությունների՝ աշխատակիցներից մեկը տեղում մահացել է։ Մեր տեղեկություններով՝ մահացածը մեծահասակ տղամարդ է։

Ուսանողների շրջանում տուժածներ չկան։

Մեր տեղեկություններով՝ այս պահին 5 վիրավոր կա։

Նախնական տվյալներով՝ քիմիական նյութերից թունավորում է ստացել փրկարար ծառայության 1 աշխատակից։

 

  • Կիսվել: