երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
ԵՊՀ-ն Նիկոլ Փաշինյանի դուքյանը չի. Դավիթ Ափոյանը ՝ Վահրամ Դումանյանին

ԵՊՀ-ն Նիկոլ Փաշինյանի դուքյանը չի. Դավիթ Ափոյանը ՝ Վահրամ Դումանյանին

ԿԳՄՍ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վահրամ Դումանյանը հանդիպել է ԵՊՀ գիտխորհրդի անդամների հետ՝ քննարկելու բուհերում ստեղծված իրավիճակը։

«Դուք այս հաստիքը զբաղեցնում եք շնորհիվ մի քաղաքական թիմի, որը եկավ իշխանության՝ խոստումներ տալով, որ բուհերում ռեկտորները պետք է ընտրվեն 100 տոկոս ուսանողների և դասախոսների համակազմի շնորհիվ։ Հիմա մենք տեսնում ենք բոլորովին այլ պատկեր», - դիմելով Վահրամ Դումանյանին՝ ասաց ԵՊՀ ուսխորհրդի նախագահ ը։

«Դուք այս ամեն ինչը քննարկե՞լ եք Ձեր ղեկավարի՝ վարչապետի ժ/պ Նիկոլ Փաշինյանի հետ, և ի՞նչ արձագանք է տվել նա այս ամենին։ Եթե հետագայում առիթ հանդիսանա, որ ներկա գտնվեք այդ որոշում կայացնողների հետ նույն ժողովի մեջ, փոխանցեք նրան, որ Երևանի պետական համալսարանը Նիկոլ Փաշինյանի դուքյանը չի։ Հենց էդպես փոխանցեք, նրանք կհասկանան, թե ինչ նկատի ունի ԵՊհ ուսանողական խորհրդի նախագահը», - ասաց Դավիթ Ափոյանը։

  • Կիսվել: