երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԵՊՀ-ն Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին հյուրընկալել է Ծաղկաձորի և Բյուրականի ուսումնաարտադրական բազաներում

ԵՊՀ-ն Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին հյուրընկալել է Ծաղկաձորի և Բյուրականի ուսումնաարտադրական բազաներում

ԵՊՀ-ն, համագործակցելով պետական գերատեսչությունների հետ, Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին հյուրընկալել է ԵՊՀ Ծաղկաձորի և Բյուրականի ուսումնաարտադրական բազաներում: Այս մասին հայտնում է ԵՊՀ-ից։

Այսօրվա դրությամբ Բյուրականի ուսումնաարտադրական բազայում տեղավորվել է 150, Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազայում՝ 200 անձ։ Կեցավայրերում մեր հայրենակիցներն ապահովված են սնունդով, բացի դրանից՝ նրանց համար ստեղծված են սանիտարակենցաղային անհրաժեշտ բոլոր հարմարությունները, գործում է ինտերնետ կապ։

ԵՊՀ ռեսուրսներով արցախցիներին տրամադրվում է նաև հոգեբանական աջակցություն, պարբերաբար իրականացվում է բժշկական զննություն, անհրաժեշտության դեպքում էլ մատուցվում են համապատասխան ծառայություններ։

  • Կիսվել: